ՀԱՅ

Հակակարկտային համակարգ

Լոկատոր ՀԱԳ-120

Նախատեսված է գյուղատնտեսական մշակովի հողատարածքները
և այլ օբյեկտները կարկտի վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար:

+374 10 285828

Հիմնական պարամետրեր


1. Պաշտպանվող տարածք - 120 հա

2. Միջկրակոցային դադար - 5 վրկ

3. Կրակոցների քանակ (1 սերիայում) - 500 հատ

4. Հարվածային ալիքի արագություն - 500 մ/վ

5. Գլանանոթների քանակ - 6 հատ

6. Էլեկտրասնուցում – ավտոնոմ (արևային մարտկոցից)

7. Տեղակայում - ստացիոնար

Ղեկավարման կենտրոնացված համակարգ


1. Հարմարավետ WEB ինտերֆեյս, որի շնորհիվ համակարգից հնարավոր է օգտվել նաև դյուրակիր համակարգիչների միջոցով

2. Չի պահանջվում լրացուցիչ ծրագրերի կիրառում

3. Քարտեզի վրա կայանների տեղակայման վայրերի ցուցադրում

4. Միաժամանակ անսահման քանակությամբ կայաններ ղեկավարելու հնարավորություն

5. Կայանների վերաբերյալ մանրամասն տվյալների ցուցադրում իրական ժամանակում (մարտկոցի լարում, գազի ճնշում, տվյալների վերջին թարմացում և այլն)

6. Ներարկվող վառելիքի քանակի և միջկրակոցային դադարի հեռակա փոփոխման հնարավորություն

7. Տարբեր լիազորություններով օգտատերերի ստեղծման հնարավորություն

8. Օգտվողների` համակարգ մուտք գործելու գրանցամատյան

Անվտանգության ազդանշանային համակարգ


1. Արևային մարտկոցի խափանման դեպքում

2. Դռներից որևէ մեկի բացման դեպքում

3. Մարտկոցի ցածր լարման դեպքում

4. Գազի ցածր ճնշման դեպքում

5. Սահմանված ժամանակահատվածում տվյալներ չստանալու դեպքում

Հիմնական առավելություններ


1. Ունիվերսալ ղեկավարման համակարգ (այլ տիպի կայանների ինտեգրման հնարավորությամբ)

2. Միաժամանակ անսահման քանակությամբ կայաններ ղեկավարելու հնարավորություն

3. Կայանի պարամետրերի իրական ժամանակում դիտման հնարավորություն

4. Կապի երկու միջոց (GSM/GPRS և SMS, հիմնական և պահեստային)

5. Հարվածային ալիքի գեներատորի և կայանի այլ մասերի տեղակայում երկու առանձին բետոնե սալիկների վրա (զգալի նվազեցնում է ցնցումների վնասակար ազդեցությունը կայանի այլ մասերի վրա)

6. Տարատեսակ վառելիքների կիրառման հանարավորություն (պրոպան, պրոպան-բութան խառնուրդ, ացետիլեն և այլն)



Երբ գեներատորը աշխատում է օպտիմալ հաճախությամբ (կրակոցների միջև մինչև 8 վայրկյան), պայթյունի խցիկի ջերմաստիճանը բարձրանում է: Այդ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ, պայթյունի խցիկում և նրա շուրջ գտնվող օդը իոնացվում է: Հարվածային ալիքը տեղափոխում է այդ իոնացված գազը դեպի վեր: Դրական իոնները չեզոքացնում են բացասական լիցքավորված մասնիկները կարկտաբեր ամպերի մեջ, և արդյունքում կարկտավտանգ իրավիճակը չեզոքանում է:

2 տարի երաշխիք
Ծրագրային անվճար թարմացումներ

Զանգահարեք

+374 10 285828

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ՀՀ, 0014, ք. Երևան, Ադոնցի փող. 8

Հեռ: +37410 285 828