PLEASE ROTATE YOUR DEVICE

<<Լոկատոր>> ՓԲԸ-ն մասնակցելու է Made in Armenia 2016” ցուցադրությանը
19-22/ՍԵՊ/2016
2016թ. սեպտեմբերի 19-22 <<Լոկատոր>> ՓԲԸ-ն մասնակցելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված հայկական արտադրանքի մեծամասշտաբ՝ “Made in Armenia 2016” ցուցադրությանը
Ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող միջազգային իրադարձություն է, որին ներկայացվում են հայրենական արտադրությունն ու պոտենցիալը, տեղական և օտարերկրյա դիստրիբյուտորների հետ կնքվում են գործարքներ:
eyes_open
Anti Hail station
Հայաստանում նոր կառուցվածքի հակակարկտային կայաններ են ստեղծել
02-04/ՀՈԿ/2015
Հայաստանում նոր կառուցվածքի հակակարկտային կայաններ են ստեղծել: «Լոկատոր» ՓԲԸ Երևանում Armenia Expo 2015 ցուցահանդեսին ներկայացրել է այդ կայանները, որոնք իրենց անալոգների համեմատ 20 տոկոսով ավելի մեծ տարածք են ծածկում: Բացի այդ, դրանց վրա կառավարման ժամանակակից համակարգ է տեղադրված:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը կառավարում է հակակարկտային ցանցը, կարող է կառավարման կենտրոնից, իրական ռեժիմում հաշվել բոլոր կայանների տվյալները՝ գազի պաշարները, բալոններում ճնշումը, էլեկտրական մարտկոցների լիցքավորվածության չափը և արևային մարտկոցի վիճակը: Կարելի է նշել նաև համազարկի ուժը: Ընկերությունը բանակցություններ է վարել նախարարության հետ և կարող է առաքել հնարավորինս շատ կայաններ՝ կարկուտից պաշտպանելու մեր ֆերմերներին: Ընկերությունը ցանկանում է ուսումնասիրել նաև հարևան Վրաստան և Իրան, նաև Եվրամիության երկրներ արտահանելու հարցը:
eyes_open
ISO Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության մրցանակաբաշխություն
10/ՄՐՏ/2015
Մարտի 10-ին` Երևանում, Արմենիա Մարիոթ հյուրանոցի "Արարատ" սրահում տեղի է ունեցել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման գծով փոխնախագահ Անդրեյ Լոցմանովը, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը արժեվորվել է կազմակերպություններում որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացը և համապատասխան սերտիֆիկատներ են շնորհվել կազմակերպությունների, որոնք ավարտել են համակարգի ներդրումը և սերտիֆիկացման գործընթացը։ "Լոկատոր" ՓԲԸ-ին տրվել է ԻՍՕ 9001:2008 «Որակի կառավարման համակարգեր: Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան որակի կառավարման համակարգի ներդրման սերտիֆիկատ` արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով:
eyes_open
Մեզ վստահում են 4000 շարժական օբյեկտ….
18/ՄՐՏ/2015
«Լոկատոր» ՓԲԸ-ի տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգը մեծ ճշգրտությամբ որոշում և հարմար տեսքով ներկայացնում է վերահսկվող օբյեկտի աշխարհագրական դիրքը, արագությունն, շարժման ուղղությունը, վառելիքի ծախսը ըստ նորմատիվի կամ տվիչի և այլն:
‹‹Լոկատոր›› ընկերության գործունեության արդյունքները հիմնականում կախված են մեր սպառողների և գործընկերների հետ ճիշտ կառուցված հարաբերություններից: Այդ է պատճառը, որ մենք ձգտում ենք հասկանալ նրանց ընթացիկ պահանջմունքները, կատարել նրանց պահանջները, և, ավելին, գերազանցել նրանց սպասելիքները: Մենք համագործակցում ենք մեր գործընկերների հետ, կատարելագործում ենք մեր համատեղ գործունեությունը և որպես արդյունք սպասարկվող մեքենաների քանակը հասել է 4000-ի:
eyes_open
Epson-ի հավելված Locator-ի կողմից Նայիր աշխարհին նորովի
10/ՄՐՏ/2015
«Լոկատոր» ՓԲԸ-ն ներդնում է Epson Moverio ակնոցների վերջին նորամուծությունը` ստեղծելով իրականության նոր հնարավորություններ:
Երկդիտակ Epson Moverio ակնոցը հանդիսանում է եզակի գործիք, որի միջոցով դուք կկարողանաք վայելել 3D հնարավորությունները գտնվելով տանը կամ տանից դուրս: Epson Moverio ակնոցների միջոցով «Լոկատոր» ՓԲԸ-ն ներդնում է «Վիրտուալ ուղեցույց» նախագիծը, որը հնարավորություն է տալիս օգտվողներին դիտել Հայաստանի և Արցախի պատմամշակույթային հուշարձանները եռաչափ պանորամային տեսքով:
eyes_open
Վիրտուալ իրականության աշխարհը
3/Մարտի/2015
Oculus Rift-ը հնարավորություն է տալիս խաղացողին ամբողջովին հայտնվել խաղային իրականության մեջ, շարժվել խաղային աշխարհում և ունենալ շրջակայքի 360 աստիճան տեսանելիություն:
Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցը, որը իսկական հեղափոխություն էր խաղային սարքավորումների աշխարհում և մասնագետների կարծիքով հավակնում է դառնալ համակարգչային խաղերի ապագան: Oculus Rift-ը հնարավորություն է տալիս ամբողջովին հայտնվել վիրտուալ իրականության մեջ, շարժվել վիրտուալ աշխարհում և ունենալ շրջակայքի 360 աստիճան տեսանելիություն: Oculus Rift-ի միջոցով կարել է կատարել վիրտուալ ճանապարհորդություն:
eyes_open
Նոր հավելված տրանսպորտային միջոցների համար
2/Մարտի/2015
«Լոկատոր» ընկերությունը ներկայացնում է նոր հավելված Android և iOS օպերացիոն համակարգերի համար:
օպերացիոն համակարգերի համար: Հավելվածի հիմնական ֆունկցիաները`
• Մեքենաների ցուցադրում քարտեզի վրա on-line ռեժիմում
• Մեքենաների շարժի պատմության դիտման հնարավորություն
• Համակարգում կիրառվող բոլոր notification-ների ստացման հնարավորություն
Հավելվածի հնարավորությունները`
• Համակարգում օգտագործվող բոլոր քարտեզների կիրառում
• Մեքենաների ցանկի դիտում (ըստ խմբերի)
• Օգտվողի և ընտրված մեքենայի միջև կարճագույն ճանապարհը
• Մեքենայի շարժի պատմությունը
eyes_open
ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԱՆԻՆ. ՎԻՐՏՈՒԱԼ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ
2/Մարտի/2015
«Լոկատոր» ընկերությունը փնտրում է համախոհներ կամ ներդրողներ այս նվիրյալ գործում: «Լոկատոր» ընկերությունը, իրականացնելով Հայաստանի 9 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորման աշխատանքները, այժմ ձեռնամուխ է եղել Անի քաղաքի վիրտուալ վերականգնման աշխատանքներին:
Անին` մեր պատմական հայրենիքի ամենաչքնաղ մայրաքաղաքներից մեկը, որ տարբեր ժամանակներում ունեցել է 100-200 հազ. բնակիչ, հայտնի է հարուստ մշակույթով ու ճարտարապետությամբ: Երբեմնի հզորագույն «Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքը» եղել է Մետաքսի ճանապարհի կարևորագույն հանգույցներից։ Ցավոք, ներկայում քաղաքից մնացել են միայն ավերակներ: «Լոկատոր» ընկերությունը արդեն իսկ ներդրումներ է իրականացնում քաղաքի վիրտուալ վերականգնման աշխատանքներում։ Ունենալով մեծ փորձ` եռաչափ մոդելավորման և ինտերակտիվ համակարգերի ստեղծման մեջ, ընկերությունը ջանք չի խնայելու գործն ավարտին հասցնելու համար։ Բարձր տեխնոլոգիաների և ճարտարապետության ոլորտի նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես` 3D մոդելավորման շնորհիվ յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ոչ միայն տեսնել վերականգնված Անին, այլև վիրտուալ ճանապարհորդություն կատարել քաղաքում` մտնելով յուրաքանչյուր եկեղեցի, վանք, ամրոց, քայլել փողոցներում, հանդիպել հին Անիի բնակիչներին և այլն: Վիրտուալ ճանապարհորդությունը այցելուին հնարավորություն կտա իրեն զգալ հին դարաշրջանում` վայելելով երբեմնի ծաղկուն մայրաքաղաքի ողջ հմայքը: Վիրտուալ վերականգնման ծրագիրը կիրագործվի ճարտարապետական, մշակութային, պատմագիտական, արվեստաբանական և այլ ուղղություններով: Մարդը, դիտելով այն, պետք է հնարավորինս լիարժեք պատկերացնի այդ դարաշրջանի ողջ շունչը, տեսնի քաղաքի բնակիչներին` իրենց տարազներով, ապրելակերպով: «Գաղափարի ներդրման համար կարևոր նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ այսօր Անիում չկա որևէ հիշատակում, որ այն հայկական մայրաքաղաք է: Երբ այսօր զբոսաշրջիկները գնում են Թուրքիա, այցելում են Անի, չեն կարող տեղեկանալ, որ այն որևէ կապ ունի հայերի հետ: Բնականաբար` առաջնային խնդիրն այն է, որ մենք աշխարհին ցույց տանք, որ Անին հայկական քաղաք է ու հայկական մշակույթ»,- ասում է «Լոկատոր» ընկերության համահիմնադիր Վլադիմիր Սոֆյանը: Ծրագրի շրջանակներում աննախադեպ մեկ գաղափարի իրագործման հնարավորություն էլ կա. Անիի հանդիպակաց տարածքում` Հայաստանի սահմանին, կառուցվում են դիտակետեր, որտեղ այցելուներին տրամադրվում են հեռադիտակներ` տեսնելու Անին: Սակայն հեռադիտակը ցույց է տալիս ոչ թե Անիի ավերակները, այլ վերականգնված Անին: Ավելին` հեռադիտակի միջոցով այցելուն հնարավորություն է ունենալու «մտնել» քաղաքի ամեն անկյուն, տեսնել քաղաքի կենդանի շարժը և տպավորություն է ստանալու, որ շրջում է հին Անիում: Նոր զբոսաշրջության այս վայրը բնույթով կլինի առաջինը ողջ աշխարհում։ Ծրագիրը կյանքի կոչելու համար ընկերությունը ներգրավելու է ճարտարապետ հնագետներ, արվեստագետներ, երաժիշտներ, պատմաբաններ, մոդելավորողներ, անիմատորներ և այլ մասնագետներ։ Շուրջ 1.5 տարի տևող այս աշխատանքների ինքնարժեքը կկազմի ընդամենը 300-350 հազ. ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ։ «Լոկատոր» ընկերությունը փնտրում է համախոհներ կամ ներդրողներ այս նվիրյալ գործում: Անի մայրաքաղաքի վերականգնումն ունի ազգային բացառիկ նշանակություն, և այն մեծ ոգևորությամբ կընդունեն մեր միլիոնավոր հայրենակիցները։ Հասարակական հզոր հնչեղությունից և բարի համբավից զատ, այս նախաձեռնությունը ներդրողների համար հետաքրքիր կլինի նաև բիզնես տեսանկյունից։ «Նախատեսվում է տարբեր տիպի ելքային արտադրանք տալ` հավելվածներից մինչև Blu-Ray սկավառակներ, վեբ հավելվածներ: 7D կինոթատրոններում կարող ենք կազմակերպել դիտումներ, ինչը շատ տարածված է Եվրոպայում»,- հավելում է Վլադիմիր Սոֆյանը: Ընդհանրապես` աշխարհում հինավուրց հուշարձանների և օբյեկտների թվայնացման, վերականգնման, ինչպես նաև վիրտուալ ճանապարհորդությունների կազմակերպման փորձ արդեն կա: Հայաստանում այդ ոլորտում առաջին քայլերն անում է «Լոկատորը»: Հիշեցնենք, որ ընկերությունը եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն կատարել Արցախի պատմական քաղաքներում: Տեղադրված են նաև Տաթևի, Ղազանչեցոցի, Գանձասարի, Գառնիի ու Գեղարդի հավելվածները:
eyes_open
App Store-ում արդեն կարելի է գտնել նոր հայկական հավելված
4/ՕԳՍ/2014
Մի քանի օր է, ինչ App Store-ում «Լոկատոր» ընկերության կողմից տեղադրվել է նոր հայկական հավելված՝ Armenian treasures:
Armenian treasures: Թե′ հայրենիքը կարոտած հայերը, թե′ ժամանակի սղության պատճառով հայկական ճարտարապետական կոթողները չտեսած հայերը և թե′ Հայաստանի մասին հետաքրքվող արտերկրի բնակիչները հնարավորություն ունեն շրջագայելու Հայաստանի պատմական ու ճարտարապետական վայրերով: Ներկայումս տեղադրված է Տաթևի, Ղազանչեցոցի, Գանձասարի, Գառնիի ու Գեղարդի հավելվածներ՝ ընդ որում Տաթև վանքի հավելվածը կարելի է ձեռք բերել անվճար: Հավելվածը ներբեռնելուն և բացելուն պես էկրանին հայտվում է տվյալ տարածքի քարտեզը, և, հպվելով ցանկացած սեղմակի, օգտատերը կատարում է վիրտուալ շրջագայություն: Հավելվածը հնարավորություն է ընձեռում օգտատերերին դիտելու տվյալ հուշակոթողը տարբեր անկյուններից և բարձրությունից, միացնելու գիրասկոպի ռեժիմը, դիտելու նույնիսկ գոյություն չունեցող հուշակոթողները հավելյալ իրականության, ինչպես նաև այլ ֆունկցիաների միջոցով: Հավելվածը նախատեսված է iOS պլատֆորմայի համար, համատեղելի է iPad-ի հետ: Հավելվածը ներբեռնելու համար հետևեք այս հղմանը: Տաթև վանքի հավելվածին կարող եք նաև ծանոթանալ դիտելով այս տեսանյութը:
eyes_open
«Էստի համեցեք». եռաչափ մարքեթինգ
2/ՀՈՒՆ/2014
Այն մասին, թե ինչպես են Տեղեկատվական տեխնոլոգիաները խթանում տուրիզմն ու զբաղվում մեր մայրաքաղաքի մարքեթինգով:
Եռաչափ Երևանն ու «լոկատորային» բիզնեսը: ՏՏ-ն ու տուրիզմը. թեման քննարկել ենք «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանի և «Լոկատոր» ընկերության համահիմնադիր և կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանի հետ: http://lratvakan.am/?p=38542
eyes_open
«Լոկատոր» ընկերության տեղեկատվական վերլուծական համակարգը կնպաստի շտապ օգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը
19/ՄՐՏ/2014
2014 թվականից Հայաստանի ամբողջ տարածքում կգործի շտապ օգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպաստող տեղեկատվական վերլուծական համակարգ, որը ստեղծվել է «Լոկատոր» ընկերության կողմից:
Համակարգի շնորհիվ կիրականացվի ինֆորմացիայի արագ փոխանցում, կհաստատվի անմիջական կապ կանչ ընդունող դիսպետչերի և բրիգադի միջև, կստեղծվի տվյալների կենտրոնացված բազա ու կներդրվի մշտադիտարկման մեխանիզմ: Ներկայումս կանչի կատարմանը մասնակցում են մի քանի օղակներ` 1-03 դիսպետչեր, ենթակայանի դիսպետչեր և բրիգադ: Այդ գործընթացի ժամանակ առաջանում է ինֆորմացիայի արագ փոխանցման անհրաժեշտություն: Տեղեկատվական վերլուծական համակարգի միջոցով կանչ ընդունող դիսպետչերը կկարողանա կանչի էլեկտրոնային թերթիկը միանգամից փոխանցել բրիգադին՝ այդպիսով խնայելով ժամանակ: Մեքենաներում տեղադրված պլանշետների միջոցով բիրգադները կարող են ստանալ կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը և անհրաժեշտության դեպքում դիտել նաև հիվանդի բժշկական անցյալը: Համակարգը հնարավորություն կտա նաև միօրինականացնել շտապ բուժօգնության ծառայությունների (ՇԲԾ) վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ միասնական տվյալների բազա, ներդնել մշտադիտարկման մեխանիզմ` ՇԲԾ աշխատանքների կազմակերպչական և կլինիկական ոլորտների շուրջ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով: Հիշեցնենք, որ 2011թ. հունիսից «Լոկատոր» ընկերության առողջապահական մեկ այլ համակարգը՝ "Locator system"-ը, ներդրվել է շտապ օգնության մոտ 60 մեքենաների վրա, ինչը թույլ է տալիս առցանց ռեժիմում ստանալ ինֆորմացիա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի, շարժման ուղղության, արագության վերաբերյալ, որի շնորհիվ դիսպետչերները ստացան մեքենայի արագ և ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն: «Լոկատոր» ընկերության մասին «Լոկատոր» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Իր իսկ կողմից նախագծված ծրագրային և քարտեզագրական հենքի շնորհիվ ընկերությունը կարճ ժամանակահատվածում զբաղեցնում է առաջատար դիրքեր շարժական օբյեկտների արբանյակային վերահսկողության ծառայությունների ոլորտում: Օգտագործելով կուտակված փորձն ու նորարարական գաղափարները` ներկայումս ընկերությունը ներկայացնում է մի շարք լուծումներ երկրատեղեկատվական /GIS/, առցանց վերահսկողության և հեռահար կառավարման ոլորտներում: Բոլորովին վերջերս ընկերությունը ներգրավվեց նաև եռաչափ /3D/ մոդելավորման ոլորտ, որտեղ, որպես քարտեզագրության տրամաբանական շարունակություն, ստեղծում և համացանցում /GoogleEarth համակարգում/ ազատ տեղակայում է ՀՀ քաղաքների և նրա շինությունների եռաչափ մոդելները: Այսօր ընկերությունն ունի նաև ոչ կոմերցիոն ծրագրեր, որոնց հիմնական նպատակն է ազգային PR-ը, պատմամշակութային և ճարտարապետական կոթողների ներկայացումը համացանցում և զբոսաշրջության զարգացումը: 2014 թվականից Հայաստանի ամբողջ տարածքում կգործի շտապ օգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպաստող տեղեկատվական վերլուծական համակարգ, որը ստեղծվել է «Լոկատոր» ընկերության կողմից: Համակարգի շնորհիվ կիրականացվի ինֆորմացիայի արագ փոխանցում, կհաստատվի անմիջական կապ կանչ ընդունող դիսպետչերի և բրիգադի միջև, կստեղծվի տվյալների կենտրոնացված բազա ու կներդրվի մշտադիտարկման մեխանիզմ: Ներկայումս կանչի կատարմանը մասնակցում են մի քանի օղակներ` 1-03 դիսպետչեր, ենթակայանի դիսպետչեր և բրիգադ: Այդ գործընթացի ժամանակ առաջանում է ինֆորմացիայի արագ փոխանցման անհրաժեշտություն: Տեղեկատվական վերլուծական համակարգի միջոցով կանչ ընդունող դիսպետչերը կկարողանա կանչի էլեկտրոնային թերթիկը միանգամից փոխանցել բրիգադին՝ այդպիսով խնայելով ժամանակ: Մեքենաներում տեղադրված պլանշետների միջոցով բիրգադները կարող են ստանալ կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը և անհրաժեշտության դեպքում դիտել նաև հիվանդի բժշկական անցյալը: Համակարգը հնարավորություն կտա նաև միօրինականացնել շտապ բուժօգնության ծառայությունների (ՇԲԾ) վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ միասնական տվյալների բազա, ներդնել մշտադիտարկման մեխանիզմ` ՇԲԾ աշխատանքների կազմակերպչական և կլինիկական ոլորտների շուրջ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով: Հիշեցնենք, որ 2011թ. հունիսից «Լոկատոր» ընկերության առողջապահական մեկ այլ համակարգը՝ "Locator system"-ը, ներդրվել է շտապ օգնության մոտ 60 մեքենաների վրա, ինչը թույլ է տալիս առցանց ռեժիմում ստանալ ինֆորմացիա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի, շարժման ուղղության, արագության վերաբերյալ, որի շնորհիվ դիսպետչերները ստացան մեքենայի արագ և ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն:
eyes_open
Բոլոր երկրների քաղաքացիներն այժմ կարող են ազատ մուտք գործել Արցախ
16/ԴԵԿ/2014
«Լոկատոր» ընկերությունը եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն իրականացել Արցախի պատմական քաղաքներով:
‹‹Նախագիծը հնարավորություն է տալիս այցելել Արցախ ոչ միայն սփյուռքահայերին ու օտարերկրացիներին, այլև հենց մեր հայրենակիցներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն եղել ԼՂՀ-ում: Բացի այդ, այսօր վիրտուալ դաշտում մեր հարևաններն Արցախի այլ կերպար են ներկայացնում: Սա է նաև պատճառը, որ շատ կարևոր ենք համարում մեր երկրի յուրաքանչյուր հողակտորի ճիշտ և պատկերավոր ներկայացված լինելը համացանցում››,- ասում է «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը: Ներկա պահին Գուգլ Մոլորակ համակարգում արդեն տեղադրված են Ստեփանակերտի և Շուշիի հիմնական շենքերը, արձանները և կանաչ գոտիները։ Ցանկացած եռաչափ մոդելի վրա սեղմելով՝ վիրտուալ ճանապարհորդը կարող է կարդալ շենքի վերաբերյալ տեղեկատվություն և, ամենակարևորը, կտեսնի շենքի գտնվելու վայրի ճիշտ անվանումը (Ստեփանակերտ անվամբ քաղաքը), այլ ոչ թե մեր հարևան երկրի կողմից լուսաբանվող կեղծ անվանումներով քաղաքները։ Ընկերությունը նախատեսում է եռաչափ մոդելավորել և համացանցում տեղակայել նաև Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը` պատմամշակութային կոթողները, վանքերն ու եկեղեցիները, արձանները և այլն: Այս պահին «Լոկատոր»-ն իրականացրել է Գանձասարի և Ղազանչեցոց եկեղեցիների 360 պանորամիկ լուսանկարները, որը հասանելի է համացանցում հետևյալ հղումով` http://earth.locator.am/?show=category&id=7: Արցախի գեղատեսիլ հոլովակը կարող եք դիտել այս հղումով` http://www.youtube.com/watch?v=WGYsXwuF3uM: «Լոկատոր» ընկերության մասին 2012թ.-ից «Լոկատոր»-ը զբաղվում է եռաչափ (3D) մոդելավորմամբ: Եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Երևանը, Լեհաստանի Լյուբլին քաղաքը: Ներկայումս ընկերությունը զբաղվում է նաև Հայաստանի 8 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորմամբ` Էջմիածնի, Նորավանքի, Խոր Վիրապի, Գառնիի ու Գեղարդի, Կեչառիսի և Սևանավանքի: «Լոկատոր»-ի կողմից իրականացվող եռաչափ նախագծերի հիմնական նպատակն է նպաստել ազգային PR-ի, զբոսաշրջության, բիզնեսի, տնտեսական համագործակցության և մի շարք ոլորտների զարգացմանը Հայաստանում:
eyes_open
Մշակութային վիրտուալ ճանապարհորդություն ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի շրջանակներում
21/ՀՈՒՆ/2013
«Լոկատոր» ընկերությունը հունիսի 21-ին և 22-ին ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում հնարավորություն ընձեռեց այցելուներին շատ կարժ ժամանակում կատարել վիրտուալ մշակութային ճանապարհորդություն դեպի հայկական տաճարներ, վանքեր և եկեղեցիներ, զմայլվել դրանց գեղեցկությամբ և տեսնել ճարտարապետական հանճարը։
-Մենք փորձել ենք հնարավորինս նման արտապատկերել կոթողների իրական շունչը, ինչը դիտողի մոտ կառաջացնի հոգևոր զգացմունքներ և, իհարկե, ցանկություն` այցելելու այդ վայրերն իրականում,- ասաց ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը: Ներկայումս ընկերությունն զբաղված է Էջմիածնի, Նորավանքի, Խոր Վիրապի, Գառնիի ու Գեղարդի, Կեչառիսի և Սևանավանքի եկեղեցիների եռաչափ մոդելավորմամբ: Վերջնական տարբերակները հնարավոր կլինեն ներբեռնել համացանց կամ ձեռք բերել DVD սկավառակի տեսքով: Լոկատորի մասնագետները հնարավորություն են ընձեռել դիտել եկեղեցիներն ու վանքերը նաև հավելյալ իրականություն (augmented reality) ծրագրի միջոցով, որն իրենից ներկայացնում է նոր տեխնոլոգիա համաշխարհային շուկայում:
eyes_open
«Լոկատոր» ընկերության կողմից մշակված եռաչափ լուծումները կմեծացնեն հետաքրքրությունը թանգարանների նկատմամբ
18/ՄՅՍ/2013
Մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր 2013» ակցիայի շրջանակում Երվանդ Քոչարի թանգարանը և «Լոկատոր» ընկերությունը պատրաստել են անակնկալ այցելուների համար` Երվանդ Քոչարի քանդակների վիրտուալ ցուցադրություն:
Առաջին անգամ այցելուները հնարավորություն կունենան տեսնել Քոչարի «Զվարթնոցի արծիվ» քանդակի ինտերակտիվ և եռաչափ մոդելավորված տարբերակը, որը մշակվել է «Լոկատոր» ընկերության կողմից: Վիրտուալ կցուցադրվեն նաև «Սասունցի Դավթի» և այլ քանդակներ: - Քանի որ ներկայումս երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում համացանցում, անհրաժեշտություն է առաջանում մեր թանգարաններում առկա մշակութային մեծ արժեք ունեցող աշխատանքները նույնպես ներկայացնել վիրտուալ դաշտում: Եվ ներկայացնել ոչ միայն խոսքերով, այլև ցուցադրելով ինտերակտիվ ու եռաչափ մոդելավորված տարբերակները: Համացանցում ինտերակտիվ կերպով ցուցադրելով քանդակները, նկարներն ու թանգարանային այլ ցուցանմուշները` կնպաստենք երիտասարդների այցելությանը թանգարաններ: Բացի այդ, թանգարանների և առհասարակ պատմամշակութային մեր հարուստ ժառանգության եռաչափ մոդելավորումը և համացանցում դրանց տեղադրումը հնարավորություն կտան առավել ճանաչելի դարձնել մեր մշակութային արժեքները ողջ աշխարհում` դրանով իսկ խթանելով զբոսաշրջությանը Հայաստանում,- նշում է «Լոկատոր» ընկերության ծրագրերի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը:
eyes_open
«Լոկատոր» ընկերության կողմից ստեղծված առողջապահական համակարգի շնորհիվ մեծացել է մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունը
26/ԱՊՐ/2013
«Առողջապահության ու դեղագործության» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ընթացքում «Լոկատոր» ընկերությունն այցելուներին էր ներկայացնում իր "Medical Solutions" համակարգի լուծումները, որոնք նախատեսված են շտապօգնության մեքենաների դիսպետչերիզացիայի համար:
Համակարգն իրենից ներկայացնում է ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի, շարժման ուղղության և արագության որոշում ճշգրիտ էլեկտրոնային քարտեզի վրա, հասցեի փնտրում, սեփական օբյեկտները /բուժ. հաստատությունները/ քարտեզի վրա տեղադրելու հնարավորություն և այլն: Սկսած 2011թ-ի հունիս ամսից «Լոկատոր» ընկերության կողմից ստեղծված "Medical Solutions" համակարգը ներդրվել է շտապօգնության մոտ 60 մեքենաների վրա: Համակարգի ներդրման, ինչպես նաև մեքենաների նորացման շնորհիվ բարելավվել է շտապօգնության աշխատանքը: Այժմ այդ մեքենաներն արձանագրված կանչին մոտենում են միջինում 5-6 րոպեում /վատագույն դեպքում 12 րոպեում/` նախկին 15-25 րոպեի փոխարեն: Արդյունքում մեծացել է մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունը, քանի որ այս պարագայում յուրաքանչյուր րոպե թանկ է ու կարող է կյանք արժենալ: Ընկերության ապագա ծրագրերի մեջ է ընդգրկված նաև բուժհաստատությունների միջև համընդհանուր կապի ստեղծումը, ինչի շնորհիվ հիվանդին առաջին օգնություն ցույց տալուց հետո պարզ կլինի, թե ավելի ստույգ որ հիվանդանոց է անհրաժեշտ նրան տեղափոխել` հաշվի առնելով հիվանդությունը, հիվանդանոցի` համապատասխան սարքավորումներով ապահովված լինելը, համապատասխան բժիշկների այդ պահին ներկա գտնվելը և այլն:
eyes_open
«Լոկատոր» ընկերության մասնակցությունը CeBit ցուցահանդեսին
6/ՓՏՐ/2013
Հայկական տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններից բաղկացած պատվիրակությունը մարտի 5-ից 9-ը ընկած ժամանակահատվածում Գերմանիայի Հանովեր քաղաքում մասնակցեց CeBIT 2013 ցուցահանդեսին: Պատվիրակության կազմում էր ընդգրկված նաև Հայաստանը ներկայացնող «Լոկատոր» ընկերությունը:
Ընկերության «Եռաչափ Երևան» նախագիծն ու Տաթև վանքի եռաչափ մոդելավորումը մեծ տպավորություն գործեցին CeBIT ցուցահանդեսի մասնակիցների վրա: Բազմաթիվ տաղավարներում իրենց արտադրանքը գովազդելու համար ցուցադրվում էր «Լոկատոր» ընկերության տեսահոլովակը: Միջոցառման ընթացքում ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ Լեհաստանի պատվիրակությունը, որպես ոլորտի առաջատար ընկերություն, «Լոկատոր» ըներությանը առաջարկեց մասնակցել Լյուբլինում կայանալիք եռաչափ մոդելավորման մեծ ցուցահանդեսին: Ինչպես նաև ձեռք բերվեց նախնական պայմանավորվածության, համաձայն որի` «Լոկատոր» ընկերությունը Լյուբլին քաղաքը​ կներկայացնի եռաչափ մոդելավորմամբ:
eyes_open
Երևանը եռաչափ պատկերմամբ և մշակութային անցուդարձով
29/ՆՈՅ/2012
Հյուսիսային պողոտայում տեղադրվել է ինտերակտիվ էկրան, որը հնարավորություն է տալիս տեսնել Երևանը դիտել եռաչափ (3D) պատկերված և տեղեկանալ մայրաքաղաքի մշակութային անցուդարձին: Մշակութային առօրյային ծանոթանալու համար բավական է կանգնել էկրանի առջև և ձեռքը շարժել համապատասխան մշակութային կենտրոնի ուղղությամբ: Սարքը հասկանում է ձեռքի շարժումը և բացում տվյալ կենտրոնի օրվա իրադարձությունները:
‹‹Երևան 3D›› նախագծի հեղինակն է ‹‹Լոկատոր›› ընկերությունը, իսկ նախագծում մշակութային առօրյայի մասին տեղեկատվական համակարգ ներդնելու նախաձեռնությունը պատկանում է Երևանի քաղաքապետարանին: Նախատեսվում է համակարգում ներդնել նաև անգլերեն և ռուսերերն տարբերակները, ինչպես նաև ավելացնել Երևանի վերաբերյալ այլ հետաքրքիր տեղեկություններ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն հայերին, այլև զբողաշրջիկներին:
eyes_open
«Լոկատոր» ընկերության ներկայացուցիչը STR մարզական ակումբի գավաթի մրցարշավում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը
24/ՆՈՅ/2012
Նոյեմբերի 24-ին կայացավ STR մարզական ակումբի գավաթի մրցարշավը: Մրցարշավին մասնակիցների պակաս չէր զգացվում, քանի որ կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային, սեռային սահմանափակումների:
Մրցանակակիրները ստանում էին պատվոգրեր և մեդալներ, իսկ ամենահաջողակը, ամենաարագն ու նպատակասլացը իր հետ տուն էր տանում STR մարզական ակումբի գավաթը: Ամենահաջողակների շարքում էր նաև «Լոկատոր» ընկերությունը ներկայացնող Էլեն Խաչատրյանը, ով մինչև 15 տարեկանների տարիքային խմբում արժանացավ 3-րդ պատվավոր մրցանակի: Միջոցառման հովանավորողն, ինչպես նաև պատանիներին ու երիտասարդներին ոգևորողը «Լոկատոր» ընկերությունն էր:
eyes_open
«Լոկատոր» ընկերությունը համագործակցում է գերմանական «Սեբա ՔՄԹ» ընկերության հետ
5/ՆՈՅ/2012
2012թ. նոյեմբերի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Լոկատոր» ընկերությունն իր մասնակցությունն ունեցավ Գերմանիայի Բամբերգ քաղաքում անցկացված սեմինարին:
Վերջինիս կազմակերպիչն էլեկտրոնիկա արտադրող գերմանական «Սեբա ՔՄԹ» ("SEBA KMT") ընկերությունն էր: Սեմինարի ընթացքում «Սեբա ՔՄԹ» ("SEBA KMT") ընկերության կողմից ներկայացվեց ստորգետնյա տեղորոշիչ սարքերի լայն ընտրանին, որոնք նախատեսված են ջրատարների, գազատարների և էլեկտրական մալուխների տեղորոշման համար: «Լոկատոր» ընկերության աշխատակիցներին հնարավորություն ընձեռվեց գործնականում փորձարկել այդ սարքերը: Նշենք, որ նախկինում «Լոկատոր» ընկերությունն առնչվել էր «Սեբա ՔՄԹ» ("SEBA KMT") ընկերության արտադրանքի հետ, մասնավորապես՝ տվյալների գրանցման և հաղորդման համար նախատեսված SebaLogD շարքի սարքերի հետ: Այս հանդիպման ընթացքում ձեռք բերվեց երկկողմանի համաձայնություն` ըստ որի «Լոկատոր» ընկերությունը պետք է ներկայացնի «Սեբա ՔՄԹ» ("SEBA KMT") ընկերության արտադրանքը ՀՀ շուկայում:
eyes_open
«3D Երևան» նախագիծն իրարանցում առաջացրեց ԴիջիԹեք 2012 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում
5/ՀՈԿ/2012
Հոկտեմբերի 5-ից 7-ը անցկացվող «ԴիջիԹեք 2012» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում «Լոկատոր» ընկերությունը բոլոր այցելուներին, այդ թվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, զարմացրեց իր նոր և բացառիկ «Մոլորակ» նախագծով:
Այն Հայաստանի քաղաքների եռաչափ մոդելավորումն է Google Earth համակարգում: Այցելուներն ականատես եղան Երևան քաղաքի արդեն իսկ պարտրաստ եռաչափ տարբերակին, հնարավորություն ունեցան նորովի տեսնել սիրելի մայրաքաղաքը: Փորձառու 3D մոդելավորողները, գրաֆիկական դիզայներները, ճարտարապետներն ու ծրագրավորողները բազմաթիվ նախագծային աշխատանքներ են կատարել Երևանի մանրակրկիտ նախագծման և եռաչափ մոդելավորման համար: Այս նորագույն նախագիծն իր դրական արդյունքը կունենա մի շարք ասպարեզներում։ Մասնավորապես, ծրագրի հիմնական նպատակներից մեկն ազգային PR-ն է: Այս նախագծի շնորհիվ հնարավոր կլինի ազդել միջազգային հանրության կարծիքի վրա՝ ձևավորելով դրական իմիջ Հայաստանի մասին և նպաստել բազմաթիվ հայանպաստ ծրագրերի իրականացմանը:
eyes_open
«Լոկատոր» ընկերությունը շարունակում է աջակցել Drag Racing մրցումներին
4/ՀՈԿ/2012
STR մարզական, հասարակական ակումբը նոյեմբերի 4-ին կազմակերպեց Drag Racing մրցումներ, որի հովանավորն էր «Լոկատոր» ընկերությունը: Այս անգամ «Լոկատոր» ընկերությունը որոշել էր առավել ակտիվ մասնակցել մրցույթին՝ հանդես գալով ոչ միայն որպես հովանավոր, այլ նաև մասնակից
Drag Racing մրցումներին ընկերությունը, «Երազ» բնակելի թաղամասի հետ համատեղ, ներկայացրել էր մրցութային ավտոմեքենա՝ BMW 325՝ 2.5 լիտր շարժիչի աշխատանքային ծավալով և 250 ձիաուժ հզորությամբ:
eyes_open
«Լոկատոր» ընկերությունը «Էներգաարդյունավետություն 2012» ցուցահանդեսում
12/ԱՊՐ/2012
Ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Էներգաարդյունավետություն 2012» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին էներգաարդյունավետ սարքավորումներ ու տեխնոլոգիաներ, ներառյալ՝ ջեռուցման և օդափոխության սարքավորումներ, պոմպեր, բոյլերներ, սառնարաններ, ջերմամեկուսիչ նյութեր:
«Լոկատոր» ՓԲԸ-ն միջոցառման ժամանակ հանդես եկավ իր կողմից մշակված ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և խնայողության բարձր տեխնոլոգիական լուծումներով: Ընկերությունը ներկայացրեց ջրամբարների, պոմպակայանների առցանց մոնիթորինգի և կառավարման ծրագրային համակարգեր, ինչպես նաև "Locator LM-v1.0" ուլտրաձայնային մակարդակաչափ և "Взлет МР (УРСВ 5xx Ц)" ուլտրաձայնային հոսքաչափ սարքավորումներ:
eyes_open
«Լոկատոր» ընկերությունը խրախուսում է էքստրեմալ սպորտի սիրահարներին
18/ՄՐՏ/2012
​Մարտի 25-ը կրկին մեծ տոն էր էքստրմալ սպորտի սիրահարների համար: Այս անգամ նրանց հանդիպման վայրը Իջևան քաղաքն էր, որտեղ անց էր կացվում «Beeline Extreme 2012» փառատոնը: էքստրմալ սպորտի սիրահարների կողքին էր և նրանց աջակցում էր «Լոկատոր» ընկերությունը՝ հանդիսանալով Drag-Racing մրցումների հովանավոր:
Փառատոնի ընթացքում անցկացվեցին էքստրեմալ տարբեր մարզաձևերի մրցումներ և ցուցադրական ելույթներ: Հանդիսատեսին ներկայացվեցին Drift, Off-Road 4Х4, Drag-Racing դասերում վարորդների ելույթները, մոտո-շոու և այլն:
eyes_open
«Լոկատոր» ընկերությունն իր մասնակցությունն ունեցավ Ղարաբաղում կազմակերպված «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումին
28/ՀՈԿ/2011
​2011թ-ի հոկտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում անցկացվեց «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որը միտված էր Ղարաբաղում տեխնոլոգիական հեռանկարների զարգացմանը:
​Համաժողովին մասնակցում էին ԼՂՀ բարձրաստիճան ղեկավարներ և կառավարության անդամներ, այդ թվում` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ՏՀՏ հայաստանյան շուրջ 30 և արցախյան շուրջ 20 ընկերությունների, ինչպես նաև միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ֆորումին մասնակցեց և Ղարաբաղի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար իր լուծումները ներկայացրեց «Լոկատոր» ընկերությունը: Ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը հանդես եկավ տրանսպորտային միջոցների արբանյակային GPS վերահսկողության համակարգի ներկայացմամբ:
eyes_open
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն կայանն ամբողջությամբ արդիականացվել է
3/ՀՈՒԼ/2011
​2011 թվականի ընթացքում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն կայանն ամբողջությամբ վերազինվեց նոր մեքենաներով և բժշկական սարքավորումներով:
Կենտրոն կայանի կարևոր ձեռքբերումներից մեկը շտապօգնության մեքենաներում «Լոկատոր» ընկերության GPS համակարգի տեղադրումը, ինչը հնարավորություն կտա առցանց վերահսկել մեքենաների տեղաշարժը, ավելի արագ արձագանքել կանչին և ցուցաբերել հնարավորինս արագ օգնություն: «Լոկատոր» ընկերության շնորհիվ կայանի սենյակը վերազինվեց համակարգիչներով: Բացի այդ ընկերությունը նվիրեց կայանին Հայաստանի և Երևանի մեծ ու ճշգրիտ քարտեզները, որոնց վրա նշված էին բոլոր բուժհաստատությունները:
eyes_open
«Լոկատոր» ընկերությունը մրցանակ շնորհեց www.alaverdi.am, www.khashut.am և www.bikeplus.nor.am կայքերին՝ բարձր գնահատելով նրանց կատարած աշխատանքը հանրության համար
30/ԴԵԿ/2010
2010 թ-ի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում Երևանում անցկացվեց էլեկտրոնային բովանդակություն համահայկական 5-րդ մրցույթը, որի ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև «Լոկատոր» ընկերությունը` որպես նախորդ տարվա մրցույթի հաղթող:
Բարձր գնահատելով www.alaverdi.am, www.khashut.am, www.bikeplus.nor.am կայքերի կատարած աշխատանքը և արժևորելով վերոնշյալ կայքերի կարևորությունը՝ ընկերությունը նրանց շնորհեց հատուկ մրցանակներ: www.alaverdi.am և www.khashut.am կայքերին շնորհեց մրցանակ գյուղական և քաղաքային համայքներում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) օրինակելի ներդրման համար, իսկ www.bikeplus.nor.am կայքին՝ Հայաստանում առողջ կենսակերպ քարոզելու համար: Հեղինակավոր այս մրցույթն անց էր կացվում արդեն 5-րդ անգամ: Այս տարի ընդգրկված էին 320 աշխատանքներ: Մրցույթի նպատակներն էր բացահայտել հայկական էլեկտրոնային բովանդակության ոլորտի 2009-2010թթ-ի ընթացքում տեղի ունեցած նվաճումները, հասնել գերազանցության դրանց ստեղծման և տարածման մեջ, Հայաստանի արտադրողների համար ստեղծել հիմք` միջազգային ասպարեզում իրենց արտադրանքը և նվաճումները ներկայացնելու համար:
eyes_open
«Լոկատոր» ընկերությունը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Drug Racing մրցումներում
10/ՀՈԿ/201010/OCT/2010
Հոկտեմբերի 10-ին «Լոկատոր» ընկերությունը Mitsubishi Legnum ավտոմեքենայով Արցախի փողոցում էր և մասնակցում էր STR մարզական, հասարակական ակումբի կողմից կազմակերպված Drag Racing մրցումներին: Արդյունքում՝ ընկերությունը ներկայացնող մեքենան զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը: «Լոկատոր» ընկերությունը ոչ միայն պարզապես Drag Racing մրցումների մասնակից էր, այլ նաև հանդիսանում էր մրցումների հովանավորը և աջակիցը:
eyes_open
«Լոկատոր» ընկերությունը հաղթեց Էլեկտրոնային բովանդակության համահայկական 3-րդ մրցույթում
28/ՍԵՊ/2009
Էլեկտրոնային բովանդակություն համահայկական 3-րդ մրցույթում «Լոկատոր» ընկերության կողմից ստեղծված Locator շարժական օբյեկտների արբանյակային GPS վերահսկողության և անվտանգության համակարգն արժանացավ գլխավոր և անվանակարգային գլխավոր մրցանակին, ինչպես նաև ճանաչվեց բացարձակ հաղթող: Էլեկտրոնային բովանդակության համահայկական 3-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2008թ. դեկտեմբերի 27-ին Մոսկվայի Տանը: Մրցույթում ընդգրկված էին 377 կայքեր, որոնց թիվը շուրջ 30 տոկոսով ավել էր նախորդ տարիների համեմատ: Մրցույթի նպատակն էր բացահայտել հայկական էլեկտրոնային բովանդակության ոլորտում 2007-2008 թթ-ի ընթացքում տեղի ունեցած նվաճումները:
eyes_open
Հայաստանում մշակված GPS մոնիթորինգի համակարգը ներդրվեց Սոչիում
24/ՍԵՊ/2009
Այս տարի Սոչի քաղաքի շտապօգնությունը սկսեց աշխատել աշխատանքային նոր համակարգով: Իր աշխատանքները բարելավելու և ավելի կատարելագործելու համար Սոչի քաղաքի շտապօգնության մեքենաների վրա ներդրվեց «Լոկատոր» ընկերության կողմից մշակված տրանսպորտային միջոցների մոնիթորինգի GPS արբանյակային համակարգը: Այն հնարավորություն կընձեռի ճիշտ և ամենակարճ ճանապարհով հասնել նպատակետին և առցանց ստանալ կանչի վերաբերյալ ինֆորմացիա: Ինչպես կարծում է քաղաքի բուժանձնակազմը, այսուհետ, GPS համակարգի ներդրման շնորհիվ բժշկական օգնությունն իսկապես կիրականացվի շատ արագ:
GPS համակարգերը տեղադրվեցին շտապօգնության 36 մեքենաներում, իսկ մինչ տարեվերջ 54 մեքենաներ ևս կվերահսկվեն արբանյակային համակարգի միջոցով: Տեղեկացնենք նաև, որ հունիսի ամսից Սոչի քաղաքում գործում է «Ռոսկոսմոսի» տիեզերական ծառայությունների կենտրոնը, որի աշխատանքների առաջին փուլը տրասնպորտի մոնիթորինգի GPS/ԳԼՈՆԱՍՍ դիսպետչերական կենտրոնն էր: Այդ կենտրոնի հիման վրա պետք է ստեղծվի Օլիմպիական խաղերի տրանսպորտային համալիրի մոնիթորինգի արբանյակային ԳԼՈՆԱՍՍ/GPS-ի միասնական դիսպետչերական կենտրոնը, որը կարող է անդադար վերահսկել ավելի քան հինգ հազար տրանսպորտային միջոցների գտնվելու վայրն ու վիճակը, ինչպես նաև ապահովել Սոչիի շրջանի արբանյակային մոնիթորինգի այլ դիսպետչերական կենտրոնների հետ փոխգործակցությունը:
eyes_open
In Sochi-2009 "International Investment 8th Conference Locator participated with its solutions intended for an ambulance machines
19/ՍԵՊ/2009
In September 19, the Armenian delegation was in Sochi and participated in Sochi-2009 International Investment 8th Conference.
In September 19, the Armenian delegation was in Sochi and participated in Sochi-2009 International Investment 8th Conference. During the conference the products and the possibilities of a number of organizations were presented which will contribute to developing and extending the cooperation with other countries. “Locator” company was in the delegation. "Locator" presented "Medical Solutions" system solutions for dispatcher ambulance machine.
eyes_open
Հայաստանում մշակված GPS մոնիթորինգի համակարգը ներդրվեց Սոչիում
7/ՍԵՊ/2009
Այս տարի Սոչի քաղաքի շտապօգնությունը սկսեց աշխատել աշխատանքային նոր համակարգով:
Իր աշխատանքները բարելավելու և ավելի կատարելագործելու համար Սոչի քաղաքի շտապօգնության մեքենաների վրա ներդրվեց «Լոկատոր» ընկերության կողմից մշակված տրանսպորտային միջոցների մոնիթորինգի GPS արբանյակային համակարգը: Այն հնարավորություն կընձեռի ճիշտ և ամենակարճ ճանապարհով հասնել նպատակետին և առցանց ստանալ կանչի վերաբերյալ ինֆորմացիա: Ինչպես կարծում է քաղաքի բուժանձնակազմը, այսուհետ, GPS համակարգի ներդրման շնորհիվ բժշկական օգնությունն իսկապես կիրականացվի շատ արագ: GPS համակարգերը տեղադրվեցին շտապօգնության 36 մեքենաների վրա, իսկ մինչ տարեվերջ 54 մեքենաներ ևս կներառվեն արբանյակային վերահսկողության ներքո: Տեղեկացնենք նաև, որ հունիս ամսից Սոչի քաղաքում գործում է «Ռոսկոսմոսի» տիեզերական ծառայությունների կենտրոնը, որի աշխատանքների առաջին փուլը տրասնպորտի մոնիթորինգի GPS/ԳԼՈՆԱՍ դիսպետչերական կենտրոնն է: Այդ կենտրոնի հիման վրա պետք է ստեղծվի Օլիմպիական խաղերի տրանսպորտային համալիրի մոնիթորինգի արբանյակային ԳԼՈՆԱՍՍ/GPS-ի միասնական դիսպետչերական կենտրոնը, որը կարող է անդադար վերահսկել ավելի քան հինգ հազար տրանսպորտային միջոցների գտնվելու վայրն ու վիճակը, ինչպես նաև ապահովել Սոչիի շրջանի արբանյակային մոնիթորինգի այլ դիսպետչերական կենտրոնների հետ փոխգործակցությունը:
eyes_open
«Լոկատոր» ընկերությունը Drag Racing մրցաշրջանին ներկայացավ Ֆերդինանտ Պորշեի հրաշքներից մեկով` Porsche 911 Turbo ավտոմեքենայով
31/ՄՅՍ/2009
Արագության «ծարավը» հագեցնելու, շրջապատի ուշադրությունը սեփական սպորտային, թյունինգապատ և հզոր շարժիչով մեքենայի նկատմամբ գրավելու նպատակով Նոր Հաճնի պահեստային օդանավակայանի վայրէջքային գոտում հավաքվել էին Drag Racing մրցաշրջանի մասնակիցները:
Մասնակից մեքենաները չափազանց տարբեր էին` սկսած Vokswagen Golf 2-ից մինչև Mercedes-Benz S AMG: Ներկա էին նաև BMW-ներ, Honda-ներ, Mitsubishi-ներ, Vokswagen-ներ, Alfa Romeo-ներ և այլ մակնիշներ: Հատկապես առանձնանում էին Golf 2 GTI (Golf 3 GTI-ի DOHC շարժիչով, 2 լ աշխատանքային ծավալով և 170 ձիաուժ հզորությամբ, ՀՀ), Honda Preude և Honda Integro (2,2 լ աշխատանքային ծավալով և 200 ձիաուժ հզորությամբ, ՎՀ), Opel Astra (2 լ աշխատանքային ծավալով և 160 ձիաուժ հզորությամբ, գործարանային թյունինգ, ՎՀ), Subaru Impreza (2 լ աշխատանքային ծավալով, ՀՀ) ավտոմեքենաները: Հատուկ ուշադրության է արժանի օրվա հերոսը` Mitsubishi Evo Colt-ը (2 լ աշխատանքային ծավալով և 270 ձիաուժ հզորությամբ, 4 քարշակող անիվներով, Վրաստան): Չափսերով փոքրիկ այս մեքենան ամբողջ մրցույթի ընթացքում լարված էր պահում բոլոր մրցակիցներին: Առաջին երկու շրջանից հետո պարզ դարձավ, որ այն հավակնում է հաղթողի կոչմանը: Բոլորը փորձեցին ուժերն այս առեղծվածային փոքրիկի հետ, բայց ապարդյուն: Երբ թվում էր, թե ամենը վերջացավ, բոլորը պարտված են, առաջ եկավ հեռվում համեստորեն կանգնած և մրցումների մասնակից չհամարվող Ֆերդինանտ Պորշեի հրաշքներից մեկը` Porsche 911 Turbo-ավտոմեքենան, որը ներկայացնում էր «Լոկատոր» ընկերությունը: Porsche 911 Turbo-ն մտավ մրցակցության մեջ հետաքրքրությունից ելնելով և իհարկե իր հնարավորություններն ու ուժը ցուցադրելու նպատակով: Բոլորի աչքերում կարելի էր տեսնել հաղթանակի վերջին հույսը: «Գերմանացին» և «ճապոնացին» մոտեցան մեկնարկի գծին: Առաջին երկու մեկնարկը չստացվեց. հուզմունքը բոլորի մոտ էլ շատ էր: Վերջապես հաջողված մեկնարկի արդյունքում պարզ դարձավ, որ Նոր Հաճնի օդանավակայանի վայրէջքային գոտում չկար մեկը, որ կարողանար հաղթել փոքրիկին` Mitsubishi Evo Colt մեքենային:
eyes_open
«Լոկատոր» ընկերությունը ներկայացնում է իր լուծումները բանկային ոլորտում
7/ՆՈՅ/2007
«Կոնգրես» հյուրանոցում կայացավ բանկային ոլորտի համար նախատեսված տեխնոլոգիական լուծումների ֆորում, որին մասնակցեց «Լոկատոր» ընկերությունը: Ընկերությունը հանդես եկավ ինկասացիոն մեքենաների արբանյակային GPS վերահսկողության և անվտանգության ծառայություններով:
eyes_open